Սնունդը և առողջությունը
5 ամենաթեթև և արդյունավետ սննդակարգերը
Ժամանակակից սննդաբանների հավաստմամբ` նիհարելու համար նախատեսված լավագույն սննդակարգն այն է, որին կարելի է հետևել հարմարավետությամբ` առանց չսնվելու արդյունքում թուլությունից ընկնելու անհրաժեշտության: Գրում է Woman.ru-ն:
Թեթև սննդակարգ ծույլերի համար. շիշ և ժամացույց
Կիրառման մեջ հասկանալի կանոններով և տպավորիչ արդյունքով թեթև ջրային հայտնի այս սննդակարգը նախատեսված է ծույլերի համար: Այս սննդակարգի կիրառման ընթացքում անգամ ցանկության դեպքում անհնար է շփոթվել, քանի որ այն չափազանց դյուրին է: Գլխավոր կանոնը միակն է, որի համաձայն` յուրաքանչյուր անգամ սնվելուց 20 րոպե առաջ անհրաժեշտ է 200 մլ սովորական չգազավորված ջուր խմել:
Իսկ հենց սնվելու ընթացքում և դրանից առնվազն 2 ժամ անց ջուր խմել խորհուրդ չի տրվում ընդհանրապես: Ծույլ անձանց համար նախատեսված այս թեթև սննդակարգի տևողությունը 2 շաբաթ է, իսկ այդ ընթացքում կարելի է առնվազն 5 կգ նիհարել` առանց սննդակարգում արմատական փոփոխություններ մտցնելու անհրաժեշտության:
Նիհարելը տեղի է ունենում սննդամթերքի բնական ճանապարհով կրճատման արդյունքում, քանի որ ստամոքսն արդեն լցված է: Եվս մեկ չափազանց հեշտ և սննդակարգում առանց արմատական փոփոխությունների սննդակարգ է համարվում երեկոյան ժամը 17:00 կամ 18:00-ից հետո չսնվելը, որին շատ կանայք հետևում են գրեթե ամբողջ կյանքի ընթացքում:
Թեթև սննդակարգ գուրմանների համար
Մեզանից շատերը ողջամտորեն վստահ են, որ թեթև սննդակարգը, նախևառաջ, պետք է բազմատեսակ լինի: Իրապես հաճելի է հետևել այնպիսի սննդակարգերի, որոնց ընթացքում կարևոր է վատ սովորություններից հրաժարվել և բազմազան սննդամթերքով սնվել:
Բացի այդ, սնվելու հետ կապված գուրմանային պլանները, որպես կանոն, խոստանում են լուրջ օգուտներ մեր առողջության համար օսլա չպարունակող բանջարեղենի և չհագեցրած ճարպերի հաշվին:
Սակայն հարկավոր է նշել, որ այս դեպքում, թեև ոչ այնքան արագ նիհարելուն` արդյունքը կայուն և երկարաժամկետ է լինում` հաշվի առնելով այն փաստը, որ թեթև գուրմանային սննդակարգերին կարելի է հետևել մշտապես: Այդպիսի սննդակարգերից ամենատարածվածը միջերկրականն է համարվում:
Արևշատ երկրների երջանիկ ու երկարակյաց բնակիչների նման սնվելու համար հարկավոր է թարմ բանջարեղեններից, հատիկաբույսերից և, որպես սպիտակուցի գլխավոր աղբյուր, ծովային ձկնեղենից մենյու կազմել, իսկ ձվի և կարմիր մսի կիրառումից հնարավորինս խուսափել:
Սակայն հատկանշական է, որ այս սննդակարգի դեպքում թույլատրելի է կարմիր գինու կիրառումը:
Թեթև սննդակարգ առանց ավելորդ մտորումների. մոնոդիետա
Եթե որոշ անձանց համար թեթևությունը կայանում է լայն ընտրության մեջ, ապա մյուսների համար կարող է հակառակը լինել: Նրանք, ում համար միօրինակությունը խոչընդոտ չէ, այլ արդյունքը առավել կարևոր է անգամ հնարավոր կողմնակի բարդություններից, թեթև կանվանեն միայն մեկ մթերքի առկայությամբ սննդակարգը:
Մոնոդիետաների շարքում ամենահայտնիներն են հնդկացորենի, կեֆիրի կամ վարսակաձավարի պարունակությամբ սննդակարգերը:
Նրանից յուրաքանչյուրի արդյունքում հնարավոր է օրական գրեթե 1 կգ կորցնել: Այս սննդակարգի ընթացքում կարևոր է ջրից բացի որևէ այլ մթերք չկիրառելը: Իհարկե, նման խիստ սահմանափակումներով սննդակարգերն արդյունքում լի են տհաճ հետևանքներով, այդիսկ պատճառով մոնոդիետաները ցանկալի է որպես բեռնափաթման օրեր (1-3 օր) կիրառել:
Սակայն նմանատիպ սննդակարգերին մեկ շաբաթից ավել հետևելը խիստ արգելվում է, քանի որ, հակառակ դեպքում, հոգեբանական և ֆիզիոլոգիական խախտումները գրեթե երաշխավորված են: Նման դեպքում անհրաժեշտ է նախ խորհրդակցել բժշկի հետ և հետո միայն սկսել, իսկ որ չափազանց կարևոր է, չմոռանալ նաև դրանց արդյունքում կորցրած կիլոգրամների արագ վերադառնալու հավանականության մասին:
Հաջորդականության թեթև սննդակարգ
Այն մարդկանց համար, ում դժվար է միայն մեկ մթերքով սնվել կամ երկարաժամկետ գրավիչ և միաժամանակ վնասակար սննդից հրաժարվել, մշակվել են հաջորդականության սննդակարգերը:
30 օրվա համար նախատեսված այս սպիտակուցա-ածխաջրածնային հերթափոխության սննդակարգին դժվար չէ հետևել: Այս սննդակարգի դեպքում հարկավոր է մեկ օր միայն ածխաջրածնային սնունդ ընդունել, այնուհետև համադրել ածխաջրերն ու սպիտակուցները, իսկ 3-րդ օրը նախապատվություն տալ բացառապես սպիտակուցներին, որից հետո փուլը կրկնել: Նման սննդակարգը շատ ավելի արդյունավետ կլինի սպորտի, տոնուսի բարելավման հետ համադրելու դեպքում:
Թեթև պատրաստի սննդակարգ. վստահում եմ և նիհարում
Բոլոր նրանց համար, ովքեր երազում են իրենց համար ցանկալի կազմվածքն ունենալու մասին, սակայն պատրաստ չեն իրենց սննդակարգով անձամբ զբաղվել, հատուկ սննդակարգեր են մշակվել: Պատրաստի սննդակարգը կարելի է լրացնել սովորականին: Օրինակ, դիետիկ կոկտեյլների, պրոտեինների, վիտամինների խառնորդը և այլն:
Ենթադրվում է, որ նման կոկտեյլները երկար ժամանակ հագեցնում են և օրգանիզմին փոխանցում անհրաժեշտ սնուցիչներ` ավտոմատ կերպով կրճատելով սննդի ծավալները և մասամբ որոշում նիահարելու համար անհրաժեշտ համապատասխան սննդի փնտրտուքները:
Կարդացեք նաև
Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...
Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...
Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...
Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...
Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...
Միզապարկի քարերի առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...
Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...
Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...
Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...
Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...
Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը: Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...
Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...
Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...
Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն